Հունվարի 7-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արամ Ս.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 21-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արամ Ս.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























