Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հետևողականորեն ստահոդ, կեղծ տեղեկություններ են տարածում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու վերաբերյալ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականությանը չհամապատասխանող հերթական սուտը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ապրիլի 12-ին:

Ըստ այդմ, 2010թ. ապրիլի 8-ի առավոտյան' ժամը 10.06-ին ադրբեջանական «1news.az» կայքում հաղորդագրություն է տեղադրվել, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ապրիլի 8-ին' ժամը 10.30-ից 11.00-ն, 10.30-ից 12.30-ը, 21-40-ից 21.55-ը, գնդակոծել են ադրբեջանական դիրքերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:

Միաժամանակ կոչ ենք անում ադրբեջանական լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց և հայ-ադրբեջանական շփման գծում արհեստականորեն չսրել իրավիճակը: