Ճապոնիայում չորս հազար ոստիկան փնտրում է բռնաբարության մեջ մեղադրվողին, որը փախուստի է դիմել  Տոկիոյի ծայրամասում՝ փաստաբանի հետ հանդիպումից առաջ:

Որոնման գործողություններին մասնակցում են հարյուրավոր ոստիկանական մեքենաներ, ծառայողական շներ, ուղղաթիռներ եւ նավակներ:

20-ամյա Յուտա Սուգիմոտոն կարողացել է փախչել այն պահին, երբ բանտապահին խնդրել է  թուլացնել ձեռնաշղթաները, որպեսզի կարողանա զուգարան գնալ:

Նրա փախուստից հետո Կավասակի քաղաքի բնակիչներին կոչ են արել մեծացնել զգոնությունը, իսկ երեխաներին նախազգուշացրել են առանց մեծերի ուղեկցության դուրս չգալ տներից:

Կասկածում են, որ Սուգիմոտոն Կավասակի փողոցում նախորդ շաբաթ մի կնոջ բռնաբարած եւ թալանած հանցախմբի անդամներից է, հայտնում է BBC-ն: