Սիրիայում հերթական ադրբեջանցի մոջահեդն է  սպանվել, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով թուրք մոջահեդներին:

Ըստ աղբյուրի՝ զոհված մոջահեդը «Իրաքի եւ Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամ էր: Մոջահեդները սոցցանցերում տարածել են սպանվածի դիակի լուսանկարները, սակայն նրա անունը չեն նշում, միայն նշում են, որ  «ադրբեջանցի շեհիդ է»:

Նշենք, որ վերջին շաբաթում Սիրիայում սպանվել են ադրբեջանցի եւս երեք մոջահեդներ: Նրանք «Ալ նուսրայի ճակատ»-ից են՝ Նամիթ Ասկերովը, ոմն Սոլթան, որը հայտնի էր որպես «Ազերի Սեյֆուլահ»,  եւ «Պրիմորսկ Մուհամեդ» մականվամբ Ադրբեջանի մի քաղաքացի: