ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության աշխարհագրական առաջնահերթություններն են արեւմտյան Բալկաններն ու Հարավային Կովկասը: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական միկրոբլոգում տեղադրված տեղեկատվության մեջ:

ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության ընթացքում հիմնական ուշադրությունը կդարձվի հակամարտությունների կանխարգելմանն ու դրանց երկարատեւ լուծումներ գտնելուն ուղղված միջնորդությանը:

Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Շվեյցարիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հնարավորություններ է փնտրելու՝ աջակցելու երկխոսությանն ու ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը:  

«Բացի այդ, Շվեյցարիան կփորձի թեթեւացնել մարդկանց միջեւ կապերը ու աջակցելու է տարածաշրջանում քաղաքացիական հասարակությանը սատարելու նախագծերին»,-ասել է նա:

Հաջորդ տարվա հունվարի մեկից ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի առաջարկությամբ, Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի դեսպան Անջելո Գնադինջերը:

Շվեյցարիան աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կողմերի երկխոսությանը