Դեռ հայտնի չէ, թե երբ Հանրապետական կուսակցությունը կգումարի այս տարվա առաջին գործադիր մարմնի նիստը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ ՀՀԿ ԳՄ նիստերը հրավիրում է կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ նա այժմ գտնվում է արձակուրդում, որն անց է կացնում արտերկրում, վերադարձի պես՝ հավանաբար մինչեւ հունվարի վերջ, կգումարվի ՀՀԿ ԳՄ այս տարվա առաջին նիստը։
Նշենք, որ նախորդ տարի ՀՀԿ Գործադիր մարմինը վերջին նիստը հրավիրել էր դեկտեմբերի 12-ին։





























