Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջին անգամ սեղմել է անցած նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից, ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի ձեռքը:
Քաղաքական գործիչները հանդիպել են խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել երկրում հանցավորության դեմ պայքարի խստացմանը:
Խորհրդակցությունից առաջ Միրանդայի նահանգապետ Կապրիլեսը Twitter-ի իր էջում գրել է, որ պատրաստ է մի կողմ թողնել իր տարաձայնությունները երկրի նախագահի հետ՝ հանուն հանցավորության դեմ համատեղ պայքարի:
Նշենք, որ նախագահի կողմից նահանգապետերի հետ խորհրդակցություն անցկացնելու պատճառը եղել է դերասանուհի եւ նախկին «Միսս Վենեսուելա» Մոնիկա Սպիրի աղմկահարույց սպանությունը, որն իր ամուսնու հետ ավազակային հարձակման զոհ է դարձել:
Վենեսուելայում սպանել են նախկին «Միսս Վենեսուելային» եւ նրա ամուսնուն





























