Ադրբեջանի ԱԳՆ-ն  Սիրիայում մի քանի ադրբեջանցիների զոհվելու լուրի հետ կապված հաղորդագրություն է տարածել:

ԱՊԱ-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության պետ Էլման Աբդուլաեւը հայտնել է, որ ԱԳՆ-ն ուշադիր հետեւում է Սիրիայի իրավիճակին: «Մենք ուշադիր հետեւում ենք Սիրիայի դեպքերին եւ առաջին հերթին ցանկանում ենք պարզել՝ արդյոք այնտեղ սպանվածները ադրբեջանցիներ են: Եթե պարզվի, որ Ադրբեջանի քաղաքացիներ կամ ադրբեջանցիներ են, պետք է պարզել՝ ինչ միջոցով եւ ուղիներով են հայտնվել այնտեղ:

Եթե հաշվի առնենք, որ Սիրիայում դրությունը մնում է լարված, եւ այդ երկրում դիվանագիտական ոչ մի ներկայացուցչություն չի գործում, դժվար չէ հասկանալ, թե որքան է դա խանգարում մեր հետաքննությանը: Բայց, չնայած այդ դժվարություններին, մենք կշարունակենք հետաքննությունը»:

Աբդուլաեւը նաեւ հիշեցրել է, որ ուժի մեջ է մնում 2011թ. Ադրբեջանի ԱԳՆ-ի նախազգուշացումը՝ Սիրիա մեկնելու աննպատակահարմարության մասին:

Հիշեցնենք, վերջին օրերին Սիրիայում մի քանի մոջահեդ ադրբեջանցիներ են սպանվել: