2014թ.-ին Ռուսաստանը կփորձի ամրապնդել նախկին ԽՍՀՄ անդամ երկրներում անցյալ տարի ձեռք բերած հաջողությունները: Այդ մասին է ասվում ամերիկյան ոչ պետական վերլուծական Stratfor կենտրոնի կանխատեսման մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մոսկվան կարող է խոչընդոտել Եվրամիության հետ Վրաստանի եւ Մոլդովայի մերձեցմանը, կպահպանի ու կամրապնդի ազդեցությունն Ադրբեջանում եւ Հայաստանում, զգալիորեն կազդի 2015թ.-ի սկզբին Ուկրաինայում անցկացվող նախագահական ընտրությունների վրա: Այդ ամենի համար Ռուսաստանն ունի միայն մեկ տարի ժամանակ՝ 2014 թվականը, քանի դեռ ԱՄՆ-ը զբաղված է Իրանի հետ բանակցություններով:
Ռուսաստանն իր ամուր դիրքերը կպահպանի կովկասյան երեք պետություններում, թեեւ իրանա-ամերիկյան բանակցությունները տարածաշրջանում կակտիվացնեն Իրանին ու Թուրքիային: Իրանը կձգտի ավելացնել սոցիալական ու քաղաքական ազդեցությունը Ադրբեջանում, այն ժամանակ, երբ Թուրքիան կփորձի միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակացություններում Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ փորձելով վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ: Այնուամենայնիվ Իրանի ու Թուրքիայի առաջ լուծելու կուրջ խնդիրներ կան Կովկասում զգալի հաջողությունների հասնելու համար, ինչը թույլ կտա Ռուսաստանին տարածաշրջանումկ պահպանել իր գերակա դերը:
Ընդհանուր առմամբ Stratfor փորձագետները համարում են, որ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանը կամրացնի դիրքերը գրեթե «բոլոր ճակատներում»: Կրեմլի համար տհաճ պահեր էլ կլինեն, ինչպես օրինակ Վաշինգթոնի եւ Թեհրանի մերձեցումը՝ քաղաքական քայլ, որը կունենան համամոլորակային նշանակություն, համարում են Stratfor փորձագետները:
Նրանց կարծիքով՝ Եվրոպան բախումների փոխարեն կգերադասի զիջումների գնալ Ռուսաստանի հանդեպ բոլոր բնագավառներում, Գերմանիան միջնորդ կդառնա առավել բարդ հարցերի լուծման ժամանկ: Ռուսաստանի դիրքերը կբարելավվեն Մերձավոր Արեւելքում, Չինաստանի եւ Ճապոնիայի հետ հարաբերություններում:
Էներգետիկ քաղաքականության շուրջ փորձագետները ենթադրում են, որ «Գազպրոմը» ստիպված կլինի գնային զիջումներ կատարել եվրոպացի սպառողների համար, որպեսզի մուտք գործի Եվրագոտու հակամենաշնորհային զոնդ, հետո էլ հասնի «Հարավային հոսքի» լեգիտիմացման:





























