Լուսավորված գունդը կաթվածահար է արել Բրեմենի օդանավակայանը: Առաջինը ՉԹՕ-ն տեսել է դիսպետչերը եւ ոստիկանություն կանչել:
Հարյուրավոր մարդիկ երկրի վրա իրենց հայացքները հառել են խորհրդավոր գնդի վրա: Ականատեսների խոսքով՝ իրենք մտածել են, որ դա կառավարումը կորցրած օդանավ է, բայց այն օդում իրեն շատ տարօրինակ է պահել եւ ի վերջո անհետացել է, հաղորդում է НТВ-ն:
Միջադեպի պատճառով մի քանի օդանավեր փոխել են իրենց ուղղությունը եւ վայրէջք կատարել այլ օդանավակայաններում, իսկ որոշ չվերթների հետաձգվել են:
Խորհրդավոր գործի հետաքննությամբ զբաղվում են ոստիկանները: Գերմանիայի քրեական օրենսգրքով այդ երկրի տարածք ապօրինի մուտքը պատժվում է 4 տարվա ազատազրկմամբ:





























