Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության խմբի նախագահ Միշել Դիեֆենբաշեի գլխավորությամբ ֆրանսիացի սենատորների պատվիրակությունը ապրիլի 12-16-ը կլինի Թուրքիայում:
Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ` ֆրանսիացի սենատորները հանդիպելու են Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի, փոխվարչապետ Ալի Բաբաջանի հետ: Նախատեսված է հանդիպում նաեւ Բուրսայում աշխատող Ֆրանսիայի քաղաքացիների հետ:




























