Արագածոտնի մարզի բնակիչ Արտյոմ Հ.-ն մեղադրվում է կնոջ հորը ծեծելու մեջ: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ ս ույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Արտյոմ Հ.-ն Զովասար գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հոր՝ Մնացական Մ.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան հասցրել:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել հունվարի 8-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: