Կենտրոն  եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 10-ին 0-ից կվերսկսի 2011թ. սեպտեմբերի 23-ին վնասազերծված Բանդայի գործով  1-ին դատավարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը:

«Հույս ունենք, որ 0-ից սկսված դատավարության ընթացքում կհենվեն ոչ թե սարքած գործի վրա, այլ իրականությունը ջրի երես դուրս կհանեն եւ անմեղ մարդկանց կազատեն բանտարկությունից»,- ասաց ամբաստանյալի մայրը: Նա նաեւ հիշեցրեց, որ թեեւ դեկտեմբերի 23-ին դատախազությունում դիմում էին  գրել, որ Քյարամին  քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն Սովետաշենի հոգեբուժարան, բայց մինչեւ այսօր իրենց դիմումին չեն պատասխանել: Հիշեցնենք, որ «Բանդայի» գործով դատավոր Մխիթար Պապոյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Աբովյանի դատարան, իսկ «բանդայի» գործով դատավոր է նշանակել Աբովյանի դատարանից Կենտրոնի դատարան տեղափոխված Մեսրոպ  Մակյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  գործով 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել:  Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, իսկ Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:

Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: