Հունաստանը մտադիր է փոխել եվրոպական հարեւանության քաղաքականության ուղղությունը արեւելքից հարավ ԵՄ իր նախագահության ընթացքում: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսը հունական ANA-MPA գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ հարավային հարեւանությունը շատ կարեւոր է Հունաստանի համար, ինչպես եւ մյուս պետությունների համար, հաղորդում է Kyiv Post-ը: «Լիտվան, որի նախագահությունը վերջերս ավարտվեց, կենտրոնացել էր արեւելյան հարեւանության վրա՝ Ուկրաինա, Հայաստան եւ այլն: Մենք առավելապես ուշադրություն կդարձնենք հարավային հարեւանների վչա ու հարաբերությունները կզարգացնենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Վենեզիլոսը՝ օրինակ բերելով Հունաստանի եւ Եգիպտոսի հարաբերությունները:
Հիշեցնենք, որ հարավային ուղղությունը Ալժիրն է, Մարոկոն, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Պաղեստինը, Սիրինա եւ Թունիսը: Արեւելյան հարեւաններն են Հայաստանը,Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:
Նշենք, որ Եվրամիությունում 2014թ.-ի հունվարի 1-ից նախագահությունը Լիտվայից անցել է Հունաստանին:





























