2013թ.-ին Վրաստան այցելած իր քաղաքացիների թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում: Ընդհանուր առմամբ հարեւան երկիր է այցելել Հայաստանի 1 285 175 քաղաքացի: Ընդ որում, 2012 թվականին այդ թիվը կազմում էր 921 929:
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական- վերլուծական բաժնի տվյալների համաձայն՝ առաջին տեղում է Թուրքիան՝ տարվա ընթացքում 1 591 372 անցելու: Վրաստան է այցելել Ադրբեջանի 1 072 226 քաղաքացի եւ Ռուսաստանի 765 458 քաղաքացի:
Ռուսների թիվը 2012թ.-ի համեմատ(513 930 մարդ) 48.9 տոկոսով ավել էր եւ 8.5 անգամ կամ 764 տոկոսով ավել էր 2006թ.-ի համեմաետ(88 538 մարդ):
Հինգերորդ տեղում Ուկրաինան էր(126 300), վեցերորդում՝ Իրանը(78 633): Եվրամիության երկրներից 2013թ.-ին Վրաստան է այցելել 206 999 մարդ:
Ընդհանուր առմամբ 2013թ.-ի հունվարից դեկտեմբերն ընկած հատվածում Վրաստան է այցելել 5 365 356 օտարերկրացի այցելու, ինչը 21.2 տոկոսով ավել է 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ (4 428 221), հաղորդում է Նովոստի-Գրուզիան:
Նշենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին առավել մեծ թվով այցելուներ եղել են Հայաստանից՝ 121 671 մարդ, ինչը տոկոսով ավել է 2012թ.-ի դեկտեմբերի համեմատ:





























