Արգենտինայի Բուենոս-Այրես նահանգի Վիլիա Հեսել առողջարանային քաղաքում կայծակի հարվածից զոհվել են երեք եւ այրվածքներ ստացել՝ 22 մարդ:

Հաղորդվում է, որ տեղի «Աֆրիկա» հայտնի լողափին հանգստացողները հանկարծակի ամպրոպի պատճառով պատսպարվել են ավազի վրա հաստատված հովանոցներից մեկի տակ: Կայծակի հարվածից մահացելերկու տղամարդ եւ մեկ կին:

Ըստ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետի՝ զոհերի թիվը կարող է աճել:

Կայծակից ուժեղ այրվածքներ ստացած երկու կանանց վիճակը ծանր է: Մնացած տուժածների  կյանքին ոչինչ չի սպառնում, հայտնում են տեղի լրատվամիջոցները: