Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 9-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդան մարզադաշտի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.52-ին, մարվել՝ 22.11-ին:

Այրվել է Ս.Ղ.-ին պատկանող «Օպել վեկտրա» մակնիշի 35 ՏՏ 005 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: