Աֆղանստանի արեւելքում ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող օդանավ է աղետի ենթարկվել , որի հետեւանքով զոհվել է 3 մարդ:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել MC-12 Beechcraft օդանավի հետ, որը գիշերային հետախուզական թռիչք իրականացնելիս է եղել:

Աղետի ենթարկվելու ժամանակ զոհվել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) երկու զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ, որը պայմանագրով աշխատում էր ISAF-ում, ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

Նախնական տվյալներով՝ օդանավին հարվածելու նշաններ չեն հայտնաբերվել: