Չինաստանի կոմունիստական կուսակցությունը 2013 թվականին կարգապահական խախտումների համար պատժել է 182 հազար պաշտոնյաների, ինչը 13,3 տոկոսով գերզանցել է 2012-ի ցուցանիշը: Այս մասին նշվում է Չինաստանի կոմկուսի կարգապահության ստուգման հարցերով կենտրոնական հանձնաժողովի զեկույցում:
Հաղորդվում է, որ դեպքերի մեծ մասում (մոտ 150 հազար) երկրի իշխանությունները սահմանափակվել են կարգապահական տուգանքներով: Եւս 48,9 հազար պաշտոնյա վարչական պատասխանատվության է ենթարկվել:
Աղմկահարույց դատական հետաքննությունների շարքում նշվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ ներկայումս Չինաստանում հակակոռուպցիոն արշավ է ընթանում:





























