Յեմենի բնակիչ Մահմուդ Մուջահիդին, որը համարվում է «Ալ-Քաիդայի» մարտիկ ու Ուսամա բեն Լադենի անձնական թիկնապահը, կազատվի Գուանտանամո բանտից:

Հաղորդվում է, որ 33-ամյա Մուջահիդը բանտարկված է եղել ավելի քան տաս տարի: Նա ձերբակալվել էր 2002-ին, սակայն նրան մեղադրանք այդպես էլ չի ներկայացվել:

Ըստ նրա փաստաբանի՝ Մուջահիդին բանտում պահելու ֆորմալ հիմքեր չկան: Ըստ որում նրա ազատ արձակման հստակ ամսաթիվը չի հաղորդվում, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով BBC News-ը: