Վրաստանում Ռուիսի տեղամասում Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղու վրա ուժեղ մառախուղի եւ սառույցի պատճառով իրար են բախվել տասնհինգ մեքենա:
Տեղեկացվել է, որ մասշտաբային վթարի հետեւանքով զոհեր չկան: Կան երկու տուժածներ, որոնց տեղափոխել են Կարելի քաղաքի հիվանդանոց:
Վթարի պատճառով ավտոմայրուղին փակ է եղել երկու ժամ շարունակ, ներկայումս երթեւեկությունը վերականգնվել է:
Դեպքի վայրում աշխատում է պարեկային ոստիկանությունը ու փրկարար ծառայությունը, հաղորդում է Գրուզիա Online-ը:





























