Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 764 դեպք, բացահայտվել է 486-ը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 32 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 419 դեպք, որոնցից բացահայտվել է 210-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 23 դեպք:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է պետական, հասարակական ունեցվածքի գողության 148 դեպք, որից բացահայտվել է 61-ը: