Նախորդ տարի Մուշի Բուլանըք ավանում տեղի ունեցած սպանության հետ կապված դատին մասնակցող Ահմեդ Թուրքի դեմ հարձակում է տեղի ունեցել։ Ահմեդ Թուրքը փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին առաջնորդն է:

Սամսունում ընթացող դատավարությանը որպես դիտորդ հետեւելիս են եղել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (փակված «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցության որոշ պատգամավորներ եւ փակված կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը, ում Թուրքիայի Սահմանադրական դատարանը 5 տարով արգելել է զբաղվել քաղաքականությամբ:

Դատական նիստի ավարտից հետո Ահմեդ Թուրքը մի խումբ անձանց կողմից ենթարկվել է հարձակման հենց դատարանի դիմաց եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ երկու օր առաջ էլ Ահմեդ Թուրքը մասնակցել էր Ստամբուլում կազմակերպված ցույցի, որի ժամանակ էլ թունավորում էլ ստացել ոստիկանների արձակած գազային զենքից եւ տեղափոխվել էր հիվանդանոց: