Ծագումով հայ խաբեբան Սիդնեյից, ով պնդում էր, որ Դուբայում աշխատում է թագավորական ընտանիքի հետ, ներդրողների՝ ավելի քան 40 մլն դոլարի չափով գումարի հետ միասին արտասահման էր փորձում փախչել: Այդ մասին է գրում ավստրալական «The Daily Telegraph»-ը:
Ջոն Վարուժանը հիմնել էր էր «Gold Hedge Royalty Corporation»-ը: Նա ներդրողներին հրավիրել էր մեծ ջակուզի ունեցող նավի վրա, ինչպես նաեւ գործանական հանդիպումներ կազմակերպել Փարիզում, Լոնդոնում եւ Ժնեւում: Ավազակը խաբել էր շուրջ 70 ավստրալացի ներդրողների՝ առաջարկելով նրանց իրենց գումարները ներդնել ոսկե հանքերի ու ձուլակտորների մեջ:
Ջոն Վարուժանը՝ Վարուժան Յագլջյանը, Սիդնեյում Հայկական առեւտրական պալատի նախագահն էր: Նա լուսանկարների վրա էր հայտնվում Ավստրալիայի ներկայիս գանձապահ Ջո Հոքիի հետ բարեգործական միջոցառումների ժամանակ: Նա իր կապերն օգտագործում էր հայ համայնքի անդամներին, այդ թվում նաեւ դեսպանին թալանելու համար:
Թանկարժեք փաստաթղթերի ու ներդրումների հարցերով ասվտրալական հանձնաժողովի քննիչները ավազակի մասին հաղորդագրություն ստանալուց հետո գործի անցան: Վարուժանը փախել էր երկրից եւ, Դուբայի «Մոսկվա» հյուրանոցում գրասենյակ բացել:
Կիպրոսում Վարուժանի ընկերության մեջ ավելի քան 1 մլն դոլար ներդրած բրիտանացիները նույնպես պահանջում են վերադարձնել իրենց գումարները: Նրանք դիմել են Ավստրալիայի ոստիկանությանը. Խուզարկուները հաստատել են, որ հետաքննում են խաբեբայության վերաբերյալ բողոքը: «Մենք կոչ ենք անում խաբեւության բոլո զոհերին հայտնել այս մասին ոստիկանությանը»,- հայտարարել է ոստիկանության մամուլի քարտուղարը: Ավստրալիայում Վարուժանի կինը՝ Էլոիզ Մեգերդիչյանը, հայտնել է. «Ես նույնպես ցանկանում եմ իմանալ, որտեղ է նա: Վերջին չորս տարվա ընթացքում ես նրա հետ կապ չեմ ունեցել»:





























