Բրիտանացի ոստիկանությունը լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում ձերբակալել է զինծառայողի, որին մեղադրում են թմրանյութերի մաքսանենգության մեջ:
Խոսքը 26-ամյա շարքային Դերիլ Արչերի մասին է, ով կցված էր Թագավորական ռազմաօդային ուժերի ռազմա-տրանսպորտային ավիացիայի 13-րդ գնդի ապահովման ծառայությանը:
Խուզարկման արդյունքում Բրազիլիայից ժամանած զինվորական բեռի մեջ 11 ֆունտ(5 կգ) կոկաին է հայտնաբերվել:
Հունվարի 23-ին ձերբակալված Դերիլ Արչերը կներկայանա դատարանի առաջ, հաղորդում է NEWSru.com-ը:





























