Շվեյցարիայոմ ավարտվել է Իրանի եւ արեւմտյան երկրների միջեւ բանակցությունների հերթական փուլը: Բանակցությունների ընթացքում հաջողվել է լուծել վիճելի հարցերը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտը եւ Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաքչին «բոլոր կարեւոր հարցերում շատ լավ առաջընթաց են ձեռք բերել»: Այս մասին հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչ Մայքլ Մանը` հունվարի 10-ի բանակացությունների արդյունքներն ամփոփելով: 
Հաղորդվում է, որ կողմերը համաձայնության են եկել 2013թ. Ժնեւում ձեռք բերված պարտավորվածությունները կատարելու հիմնական հարցերի շուրջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ Իրանի եւ եվրոպական պատվիրակության ներկայացուցիչները խորհրդատվություններ կանցկացնեն իրենց երկրների ղեկավարության հետ:

2013թ. նոյեմբերի 24-ին Ժնեւի հանդիպմանը Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագիրը կրճատելու միջոցների վերաբերյալ:
Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի` 5%-ից ավելի հարստացումը: Թեհրանը նաեւ պարտավորվել է միջուկային կառույցներում թույլատրել միջազգային տեսուչների մուտքը: Կողմերին հաջողել է նաեւ հասնել միջուկային նոր ռեակտորի կառուցման դադարեցմանը: Փոխարենն Իրանի վրայից կհանեն 7 միլիարդ դոլարի տնտեսական   պատժամիջոցները:

«Վեցյակն» ու Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության են հասել