Բուլղարիայի Սլիվենսկի շրջանում  7-15 տարեկան 70-ից ավելի դպրոցականներ սննդային թունավորման նշաններով տեղափոխվել են հիվանդանոց։

Ենթադրվում է, որ թունավորման աղբյուր են հանդիսացել դպրոցական ճաշերը, ավելի հստակ՝ գյուղական մի քանի դպրոցներում հունվարի 10-ին տրված ապուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Տուժած երեխաները Ստառա-Րեկա, Գավրիլովո, Ստրուպեց, Կալոյանովո, Կամեն եւ այլ գյուղերից են եղել։ Այդ բոլոր բնակավայրերի դպրոցները սնունդը  նույն ֆաբրիկայից են ստանում։

Մի քանի երեխաների վիճակը ծանր է։