Միացյալ նահանգների 10 սպասյի մեղադրում են թմրանյութերի անօրինական պահման մեջ:

9 լեյտենանտների եւ մեկ կապիտանի նկատմամբ  հետաքննություն է անցկացվում, ովքեր իրենց ծառայությունն էին անցկացնում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի վեց տարբեր ավիաբազաներում:

Հաղորդում են, որ կասկածյալների թվում են Մոնթանա նահանգում Մալսթրոմ ավիաբազայում միջուկային գործարկման ղեկավարման  երկու սպա: Երկուսին էլ զրկել են գաղտնի օբյեկտների մատչումից, հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Պենտագոնի տեղեկություններով՝ Մոնթանայի բազայում է գտնվում միջուկային մարտագլխիկներով 420 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: