2013թ. Բաշկիրիայի դատական կատարածուները հարկադրաբար երկրից արտաքսել են 241 ապօրինի ներգաղթյալների, որոնցից մեկը կին է։ Եվս 28-ը արտաքսման իրենց հերթին են սպասում հատուկ կենտրոնում։

Նշվում է, որ ամենից հաճախ արտաքսման ենթակա լինում են Տաջիկստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիները։ «Ապօրինիների» մեջ նաեւ Ադրբեջանի, Թուրքմենստանի, Հայաստանի եւ Աբխազիայի քաղաքացիներ կան, հայտնում է  ufa1.ru-ն՝ վկայակոչելով Բաշկիրիայի Հանրապետության Դաշնային ծառայության վարչության դատական կատարածուներին։

Ավելի վաղ՝ 2012թ., դատական կատարածուներն արտաքսել էին հանրապետության տարածքում ապօրինաբար բնակվող եւ միգրացիոն օրենսդրության այլ խախտումներ թույլ տված 336 ներգաղթյալների։