Ադրբեջանի ԶՈԻ-ի զինվորն ինքնասպանություն է գործել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջադեպը տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության N զորամասում: Զորամասի զինվոր Մազախիր Աբդուլաեւը(ծնված 1992թ.) ինքնասպան է եղել:
Պաշտպանության նախարարությունում տվյալ փաստը հաստատել են: Փաստի առթիվ ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, վարում են հետաքննություն:
Պաշտպանության նախարարությունը զինվորի ծնողներին ու հարազատներին հայտնել է իր ցավակցությունը:
Նշենք, որ Մ. Աբդուլաեւը զորակոչվել էր զինվորական ծառայության 2013թ.-ի հունվարին Բաքվի Սաբունչինի շրջանից:





























