Երկրի հարավ-արեւմուտքում գտնվող հին չինական Դուկենցզուն քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով ոչնչացվել են ավելի քան 100 բնակելի շինություններ:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ի գիշերը: Հրդեհի պատճառները դեռ հաստատված չեն:
Հաղորդում են, որ կրակի դեմ պայքարում էր ավեի քան 1000 մարդ: Մեծ թվով փայտե շինությունների պատճառով Դուկենցզունում հրդեհը մարել հաջողվել է միայն առավոտյան 10:30-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Xinhua-ին:
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ վնասը կարող է գերազանցել 100 մլն յուանը (16.5 մլն դոլար):
Նշենք, որ Դուկենցզունն ունի ավելի քան 1300 տարվա պտմություն: Զբոսաշրջիկների շրջանում քաղաքը հայտնի է լավ պահպանված տիբեթյան ոճով իր շինություններով:





























