Երկու անհայտ անձինք երկրի մայրաքաղաքից 700 կմ հարավ-արեւելք ընկած բրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքի եկեղեցում մահացու վիրավորել են ավետարանչական քահանայի:
Հաղորդում են, որ զինված անձինք ներխուժել են եկեղեցի ու կրակել քահանայի գլխին, հետո դեպքի վայրից ավտոմեքենայով փախուստի են դիմել: 34-ամյա քահանան հիվանդանոցում մահացել է:
Տեղի ոստիկանության խոսքով՝ դեռ հայտնի չէ հանցագործները կողոպտիչներ են եղել, թե նրանց նպատակը հենց քահանան է եղել, հաղորդում է BBC-ն:
2005թ.-ին Բրազիլիայում հանրաքվե էր անցկացվել երկրում զենքի վաճառքի արգելքի վերաբերյալ, սակայն բնակչության 64 տոկոսը դեմ էր քվեարկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























