Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այգին կոչել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի պատվին:

Ժամանակին այգին այցելել էր վենեսուելական առաջնորդը, որտեղ տների կառուցման օրինակով նրան ցույց են տվել բելառուսական շինարարության ավանդույթները: Չավեսը Վենեսուելայում հայտարարել էր «բելառուսական բնակարանների» կառուցման ծրագրի մեկնարկի մասին:

Նշվում է, որ Ուգո Չավեսը չորս անգամ այցելել է Մինսկ, իր հերթին  Ալեքսանդր Լուկաշենկոն երեք անգամ Կարակասում հանդիպել էր նրա հետ, փոքրահասակ որդու՝ Նիկոլայի հետ եկել էր հրաժեշտ տալու նրան: Նախագահները միմյանց եղբայրներ էին կոչում, նրանց միջեւ կար անձնական բարեկամություն, հաղորդում է BBC-ն:

Դեռ Չավեսի կենդանության օրոք Մինսկում Սիմոն Բոլիվարի անվամբ հրապարակ էին կոչել: Նրա անունն է կրում մայրաքաղաքի դպրոցներից մեկը:

Անցյալ տարի նոյեմբերին Բելառուսի նախագահին կից կառավարման ակադեմիայում հայտարարվել էր մրցույթ «Ուգո Չավեսի ներդրումը աշխարհկառոիցման նոր մոդելի ձեւավորման գործում. բազմաբեւեռ ու բազմակենտրոն» թեմայով: