Այսօր` ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկուն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ ողջ լեհ ժողովրդին` տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեցին Լեհաստանի Հանրապետության Նախագահ Լեխ Կաչինսկին, առաջին տիկինը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ:

Համաժողովրդական վշտի այս ծանր պահին Ձեզ հետ միասին կիսում ենք կորստի ցավը, ուժ ու արիություն մաղթում Լեհաստանի ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին»: