Ամերիկյան Չարլսթոն քաղաքի գործարանում (Արեւմտյան Վիրջինիա նահանգ) հինգշաբթի տեղի է ունեցել քիմիական նյութերի արտահոսք: Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ քիմիկատների մի մասը թափվել է Էլք գետը:

Ինչպես նշում են փորձագետները, ջրում հայտնված նյութը՝ մեթիլցիկլոգեքսանը, նույնիսկ մեծ քանակության դեպքում կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Թե որքան քիմիկատ է գետում հայտնվել, դեռ հաստատված չէ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բնակիչներին թույլ է տրվում ծորակի ջուրն օգտագործել միայն տեխնիկական նպատակներով: Արգելքն անդրադառնում է մոտ 100 հազար մարդու: Ձեռնարկությունը, որւց տեղի է ունեցել արտահոսքը, պատկանում է Freedom Industries քիմիական ձեռնարկությանը: Արտակարգ դեպքի պատճառը դեռ հայտնի չէ: