Բրիտանացի զինծառայողներին մեղադրում են Իրաքում բանտարկյալներին զանգվածային խոշտանգումների ենթարկելու մեջ: Նրանց վերագրվող հանցագործությունները շարունակաբար տեղի են ունեցել 2003-ից 2009 թվականների ընթացքում:
Գերմանական «Մարդկանց իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն» եւ բրիտանական «Իրավաբաններ հանուն հասարակական շահերի» կազմակերպությունների փաստաբանները վկայակոչում են նախկին բանտարկյալների ցուցմունքները: Նրանք խնդրում են Հաագայի միջազգային քրեական դատարանին պարզել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը իրաքցիների խոսքերը, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:
Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ փաստաբանները զինվորականների կողմից տանջանքների իրագործման ավելի քան 1000 եւ 200 սպանության դեպքի մասին բողոք են ստացել, որոնք իբր տեղի են ունեցել երկրում:





























