Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը 6200 մ բարձրությամբ մոխիր է նետել: Ինչպես հաղորդում են ԱԻՆ շրջանային վարչության կայքում, հաշվի առնելով քամու ուղղությունը՝ մոխիրը տարածվել է արեւմտյան ուղղությամբ, որտեղ բնակավայրեր են գտնվում:

Տուրիստական բոլոր ընկերություններին տեղեկացրել են հրաբուխ կատարվելիք արշավների վտանգավորության մասին: ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս տուրիստական խմբերին չտանել հրաբխին հարակից տարածքներ: Հրաբխին տրվել է նարնջագույն ավիացիոն կոդ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Շիվելուչի բարձրությունը 2500 մ է: Այն Կամչատկայի ամենահյուսիսային ու ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Դրա հանդեպ անընդհատ վերահսկողություն է իրականացվում: