Ռուսաստանի Նախոդկա քաղաքի պատգամավոր Դմիտրի Արկուշենկոյին ընկերոջ հետ որսի ժամանակ սպանել են որսագողերը` վերջիններիս արված նկատողության պատճառով: Դմիտրի Արկուշենկոն որսագողերին նկատողություն էր արել, որոնք Անուչինի շրջանում սպանած վարազի լեշը պարանով քարշ էին տվել ամբողջ գյուղով` լեշի հետեւից թողնելով արյան հետք: Պատգամավորի նկատողության պատճառով նրա եւ որսագողերի միջեւ վեճ է սկսվել: Դրանից հետո կրակել են պատգամավորի եւ նրա ընկերոջ մեջքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Նախոդկայի քաղաքային շրջանի դումայի նախագահ Միխայիլ Պիլիպենկոյին:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























