Նիգերիայի սենատոր Մուհամեդ Ալի Նդումեի ավտոշարասյան ուղղությամբ չորս ավիառումբ են գցել: Սենատորը կարծել է, թե գրոհայիններն են հարձակվել, սակայն պարզվել է, որ հարվածել է երկրի ռազմաօդային ուժերի օդանավը:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Նդումեն ենթադրել էր, թե հարձակվել են «Բոքո հարամ» իսլամիստական խմբավորման անդամները, սակայն ավելի ուշ նրան հայտնել էին, որ ռումբերը նետել էին իր երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռից:
Հաղորդվում է, որ Նիգերիայի Արդոկո գյուղի մերձակայքում ավիացիայի մասնակցությամբ զորավարժություններ էին ընթանում, իսկ Մուհամեդ Ալի Նդումեն էլ այնտեղ էր ուղեւորվել` բնակիչներին ծայրահեղականների կողմից ութ մարդ սպանելու կապակցությամբ ցավակցություն հայտնելու, հաղորդում է lenta.ru-ն:





























