Արեւմտյան Վիրջինիա նահանգում քիմիկատների արտահոսքի պատճառով տուժածների թիվը գերազանցել է հազարը: Այս մասին հայտնել է նահանգի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչ Կարեն Բոուլինգը: 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Ըստ նահանգապետի` մասնագետներն ուսումնասիրել են բոլոր տուժած շրջանները եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել կատարվածի պատճառներն ամբողջովին վերացնելու համար: Հիշեցնենք, որ Արեւմտյան Վիրջինիա նահանգի Չարլսթոն քաղաքի Freedom Industries ընկերության քիմիական գործարանում տեղի էր ունեցել քիմիական նյութի արտահոսք, որի մի մասը լցվել էր գետը:
Ըստ փորձագետների` ջրում հայտնված նյութը վտանգավոր չէ կյանքի համար, նույնիսկ՝ մեծ քանակության դեպքում: Ընդ որում, առայժմ պարզ չէ գետ լցված քիմիկատների ծավալը:
Հինգ շրջանների բնակիչներին թույլ են տվել ծորակի ջրից օգտվել միայն տեխնիկական կարիքների համար: Արգելքը վերաբերել է 100 հազար մարդու:





























