Ֆիլիպիններում նռնականետով ռմբակոծել են ոստիկանության հրշեջ ծառայության փրկարարներին, որոնք հանգցնում էին Կոտաբատո հարավային նահանգի համալսարանի տարածքում բռնկված հրդեհը, հայտնում է The Associated Press-ը:
Հաղորդվում է, որ Արաքան քաղաքի համալսարանի բնակելի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, ոստիկաններ եւ փրկարարներ: Այդ պահին անհայտ անձինք նռնականետով ռմբակոծել են հրշեջ մեքենաներից մեկը եւ անմիջապես փախել: Վիրավորվել է 24 մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆիլիպինների հարավում գործում է «Աբու Սայիֆ» ահաբեկչական կազմակերպությունը, որը ստեղծվել է 1990-ականներին` «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենից ստացած միջոցներով: 2004թ. կազմակերպությունը Ֆիլիպինների պատմության մեջ խոշորագույն ահաբեկչություն էր իրականացրել, զոհվել էր 200 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























