Պուերտո Ռիկոյի հյուսիսային ափին հունվարի լույս 13-ի գիշերը  6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով կեսգիշերին` Ատիլիո քաղաքից 97 կմ հյուսիս: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մեկ կմ խորությունում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա: Ցունամիի վտանգ նույնպես չկա: