Ավստրալիայի Պերտ քաղաքի ծայրամասերում շարունակում է մոլեգնել հրդեհը:

Երկրի արեւմուտքում գտնվող քաղաքի արեւելյան մուտքերի մոտ կրակի դեմ այժմ 350 հրշեջներ են պայքարում:

Սակայն իրավիճակը բարդացնում է Կենտրոնական Ավստրալիայի անապատային տաք շրջաններից փչող ուժգին ու չոր քամին:

Ավստրալիայում այժմ ամառվա կեսերն են,  երկրում սաստիկ տապ է: Վերջին օրերին օդի ջերմաստիճանը Պերտում գերազանցել է 40 աստիճանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: