Թաիլանդի ընդդիմությունը սկսել է «Բանգկոկի փակման» զանգվածային ակցիան: Ցուցարարները ծրագրում են փակել երթեւեկությունը քաղաքի ամբողջ կենտրոնում ու «կաթվածահար» անել երկրի մայրաքաղաքը: Ցուցարարները պահանջում են ժամանակավոր կառավարության հրաժարական ու արտահերթ ընտրությունների չեղյալ հայտարարում, որոնք նախատեսվում են փետրվարի երկուսին:
Ցուցարարները բարիկադներ են պատրաստում՝ մտավախություն, ունենալով, որ ոստիկանությունը կարող է հարձակում գործել ու բռնություն կիրառել:
Ոստիկանության տվյալներով՝ ցուցարարների քանակն առյժմ չի գերազանցում երեք հազարը, սակայն նոր մասնակիցների թիվն անընդհատ ավելանում է: Բացի այդ, ցուցարարների տարբեր խմբեր էլ հավաքվում են քաղաքի այլ շրջաններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հազարավոր բանգկոկցիներ մոմերով բողոքում են քաղաքի «փակման» դեմ





























