Ղրղըզստանի մայրաքաղաքի իրավապահները ձերբակալել են տղամարդու, որը սպանել է ու անդամահատել իր ընկերուհուն:

«Երիտասարդ կնոջ մարմնի մասերը պատահական անցորդները  հայտնաբերել էին աղբարկղում ու ոստիկանություն կանչել»,-հաղորդել է Բիշկեկի ՆԳ ԳՎ  մամուլի ծառայության ներկայացուցիչները:

Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը վեճի ժամանակ սպանել է իր 24-ամյա ընկերուհուն: Հանցագործությունը կոծկելու նպատակով՝ նա մարմինն անդամահատել է ու նետել աղբարկղը,իսկ զոհի գլուխը պահել է ներքնահարկում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Քննիչներին մտահոգել է այն փաստը, որ մարդասպանի բնակարանում, ով նաեւ թմրամոլ է, հայտնաբերվել է մսի մնացորդներով թավա:

Ներկայումս սննդի մնացորդները փորձաքննության են հանձնվել: