Հայաստանի մարզերի  մեծ մասում հունվարի 14-ին սպասվում է  ձյուն: Քամին արեւմտյան է՝ 1-5 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կբարձրանա 3-5 աստիճան, հաջորդ գիշեր՝ նույնքան կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում առաջիկա գիշերը եւ հունվարի 14-ի առավոտյան հնարավոր է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ -4-6 աստիճան ցուրտ:

 Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում.  գիշերը՝ -10-15,  ցերեկը՝ -3+1,

Կոտայքում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝  -3+1,

Գեղարքունիքում. գիշերը՝  -10-15, ցերեկը՝  -3+1,

Լոռիում. գիշերը՝ -3-8, ցերեկը՝  0+5,

Տավուշում. գիշերը՝  0-5, ցերեկը՝  +5+10, 

Արագածոտնի լեռներում. գիշերը՝  -10-15, ցերեկը՝ -3+1,   

Արագածոտնի նախալեռներում.  գիշերը՝  -7-10, ցերեկը՝ -5-8, 

Արարատում. գիշերը՝  -6-9, ցերեկը՝ -4-7,

Արմավիրում. գիշերը՝  -6-9, ցերեկը՝ -4-7,

Վայոց ձորի լեռներում.  գիշերը՝  -10-15, ցերեկը՝ -3+1,  

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝  -6-9, ցերեկը՝ -4-7, 

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1+6, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝  -5-10, ցերեկը՝  0+5, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝  -2+2, ցերեկը՝ +1+6.

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am