Ֆրանսիական մայրաքաղաքի հյուսիսում հունվարի 13-ի երեկոյան ավտոմեքենա է հայտնաբերվել, որի ներսում մեկ կգ պայթուցիկ է եղել։

Պայթուցիկ տեղափոխող տղամարդը ձերբակալվել է։

Ներկայումս վտանգավոր գտածոյի շրջակայքը շղթայապատված է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։

Դրանից առաջ Փարիզում կայացել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հանդիպումը, որտեղ քննարկվել էր Սիրիայի հարցի կարգավորման հարցով կայանալիք «Ժնեւ-2» կոնֆերանսը։