Սաուդյան Արաբիայում անհայտ անձինք կրակ են բացել գերմանացի դիվանագետների մեքենայի վրա: Միջադեպի հետեւանքով ոչ  ոք չի տուժել:

Դեպքը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում գտնվող Ալ-Ավամիա քաղաքում: Գնդակոծության հետեւանքով մեքենան այրվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Էր-Ռիադում Գերմանիայի դեսպանատունը Սաուդյան Արաբիայի համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ զբաղվում են հարձակման հանգամանքների պարզմամբ: