Չինաստանի Գուիչժոու նահանգում ընդհատակյա խաղատանը տեղի ունեցած պայթյունից 15 մարդ է զոհվել, եւս 8-ը՝ վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ին: Հաղորդվում է, որ հաստատությունը բացվել էր Լաոշան գյուղից ոչ հեռու, սովորական վրանում: Կազինոյի այցելուները հիմնականում տեղի բնակիչներ են եղել, հաղորդում է Vesti.ru-ն:

Արտակարգ պատահարի հանգամանքները պարզելու համար ՆԳ մարմիններից եւ կուսակցական աշխատակիցներից 7 խումբ է ձեւավորվել: Արդեն ձերբակալվել է 8 մարդ: Ներկայումս պարզվում է, թե ում է պատկանել հաստատությունը: