Ցուցարարները, որոնք ցանկանում են հասնել Թաիլանդի կառավարության հրաժարականը, արգելափակել են Բանգկոկում Մաքսային դեպարտամենտի ելքերն ու մուտքերը: Նրանք մտադիր են արգելափակել նաեւ այլ կառավարական հաստատությունները՝ անհնար դարձնելով դրանց աշխատանքը:
Հունվարի 15-ին ընդդիմադիր շարժման ուսանողական թեւը, որը հայտնի է արմատական տրամադրվածությամբ, ծրագրում է փակել Բանգկոկում Ավիադիսպետչերական կենտրոնի շենքը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Թաիլանդի ընդդիմությունը սկսել է «Բանգկոկի փակման» բազմօրյա զանգվածային ակցիան: Ցուցարարները պահանջում են երկրի ժամանակավոր կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների չեղարկումը, որոնք նախատեսվում են փետրվարի 2-ին:
Հազարավոր բանգկոկցիներ մոմերով բողոքում են քաղաքի «փակման» դեմ





























